Հայկական Սոցիոլոգիական Ասոցիացիան (ՀՍԱ) հիմնադրվել է 1992 թվականին և հայաստանյան առաջատար գիտահետազոտական կազմակերպություններից մեկն է: ՀՍԱ-ն Միջազգային Սոցիոլոգիական Ասոցիացիայի (ISA) և Եվրոպական Սոցիոլոգիական Ասոցիացիայի (ESA) ազգային անդամ է, ինչպես նաև`Եվրոպական գիտահետազոտական կազմակերպության (ESOMAR) անդամ:
2001 թվականից ՀՍԱ-ն իրականացնում է մարքեթինգային հետազոտություններ հայաստանյան և արտասահմանյան ընկերությունների համար։ 2005 թվականից ՀՍԱ-ն իր գործունեությունը ծավալում է ESOMAR-ի կանոնակարգի և կառավարման սկզբունքների համաձայն:
34 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում ՀՍԱ-ն մեծ փորձ է ձեռք բերել։

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան առանձնանում է Հայաստանում․
Իրականացված սոցիոլոգիական հետազոտությունների քանակով
Օտար լեզուներով հետազոտությունների տպագրությունների քանակով
Միջազգային ծրագրերին և կոնֆերանսներին մասնակցությամբ
Հարավային Կովկասում իրականացված տարածաշրջանային ծրագրերով
Տեխնիկական սարքավորումներով և ծրագրավորման հնարավորություններով
100 պատրաստված հարցազրուցավարների և փորձառու սուպերվայզերների քանակով
1992 թվականից ի վեր ՀՍԱ-ն ձևավորել է վստահելի և հեղինակավոր կազմակերպության համբավ՝ իրականացնելով լայնածավալ քանակական և որակական սոցիոլոգիական հետազոտություններ։ 1993-2017 թվականներին ասոցիացիան տարեկան իրականացրել է միջինում 25-30 հետազոտություն։
ՀՍԱ-ն մասնակցել է բազմաթիվ միջազգային սոցիոլոգիական ծրագրերի, այդ թվում` WVS և EVS, ինչպես նաև` TACIS, INTAS, COPERNICUS, FP6 ծրագրերին: Ասոցիացիայի ներկայացուցիչները պարբերաբար մասնակցել են նաև միջազգային գիտաժողովների և համաշխարհային սոցիոլոգիական կոնգրեսների։
ՀՍԱ-ն ունի փորձառու մասնագետներից բաղկացած թիմ, որի անդամները մասնագիտացած են սոցիոլոգիայի, շուկայագիտության, հոգեբանության, հաղորդակցության և վիճակագրության ոլորտներում։ Նրանք ունեն բարձր մասնագիտական պատրաստվածություն և հարուստ փորձ՝ քանակական և որակական հետազոտությունների նախագծման, կազմակերպման և իրականացման գործում։
ՀՍԱ-ի աշխատակազմում ընդգրկված են սոցիոլոգիական գիտությունների դոկտորներ, գիտությունների թեկնածուներ, ասպիրանտներ և հետազոտողներ, որոնք տիրապետում են օտար լեզուների։ Թիմի բազմաթիվ անդամներ արժանացել են հեղինակավոր միջազգային դրամաշնորհների և կրթաթոշակների, այդ թվում՝ Միջազգային հետազոտությունների և փոխանակումների խորհրդի (IREX), Ֆուլբրայթի ծրագրի, «Բաց հասարակություն» հիմնադրամների (Open Society Foundations) և Կենտրոնական եվրոպական համալսարանի (Central European University, CEU, Բուդապեշտ) կողմից։

Մեր ծառայությունները
Հայկական Սոցիոլոգիական Ասոցիացիան (ՀՍԱ) մատուցում է սոցիոլոգիական և շուկայագիտական հետազոտությունների համալիր ծառայություններ Հայաստանում և արտերկրում գործող կազմակերպությունների համար։
Members
Name Surname
PositionName Surname
PositionName Surname
PositionName Surname
PositionՄեր գործընկերները
ՀՍԱ-ն համագործակցում է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆինլանդիայի, Հարավային Կորեայի, Ռուսաստանի, Լեհաստանի, Վրաստանի և այլ երկրների հեղինակավոր համալսարանների, գիտահետազոտական կենտրոնների և միջազգային կազմակերպությունների հետ։
ՀՍԱ-ի գործընկերների թվում են՝
ՀՍԱ-ի գործընկերների թվում են՝
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սոցիոլոգիայի ինստիտուտը
Ուկրաինայի սոցիոլոգիական կենտրոնը
Բելառուսի սոցիոլոգիական կենտրոնը
Վրաստանի սոցիոլոգիական կենտրոնը
ԱՄՆ-ի Դելավերի համալսարանի Աղետների հետազոտությունների կենտրոնը
ԱՄՆ-ի Փենսիլվանիայի համալսարանը
ԱՄՆ-ի Նևադայի (Ռինո) համալսարանը
ԱՄՆ-ի «Բաց հասարակության» ինստիտուտի Հարկադիր միգրացիայի նախագիծը
Հունգարիայի Սոցիալական հակամարտությունների հետազոտությունների ինստիտուտը